Գլխավոր էջ Նորություններ Մոսկվայում մարտի 15-ից կհանվի հանրային վայրերում դիմակների պարտադիր կրումը

Մոսկվայում մարտի 15-ից կհանվի հանրային վայրերում դիմակների պարտադիր կրումը

543
0

Մոսկվայում մարտի 15-ից կհանվի հանրային վայրերում դիմակների պարտադիր կրումը։

«Համաճարակային իրավիճակի կայուն բարելավումը թույլ է տալիս երկար սպասված որոշում կայացնել։ Քաղաքապետի որոշմամբ ձեռնարկություններում եւ կազմակերպություններում չեղյալ են հայտարարվում հակաքովիդային պարտադիր միջոցառումները՝ աշխատողների կանոնավոր ջերմաչափում, աշխատավայրերում միջնորմների տեղադրում եւ այլն։ Ներկա պայմաններում այս որոշումը կաջակցի նաեւ այն բիզնեսներին, որոնք հայտնվել են պատժամիջոցների ճնշման տակ»,- իր բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ