Գլխավոր էջ Նորություններ Այն մարդիկ, որ փողոցից գնում են միս, չեն հարգում սեփական անձն ու...

Այն մարդիկ, որ փողոցից գնում են միս, չեն հարգում սեփական անձն ու ընտանիքը. Գեորգի Ավետիսյան

370
0

«Սննդամթերքի անվտանգությն ոլորտում խնդիրների վերացում որևէ տեղ՝ նույնիսկ ամենազարգացած երկրներում չի կարող լինել»,-հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը։

Նա սպառողներին համագործակցության կոչ արեց։

«Ցանկացած մարդ, որ մեզ զանգահարում ու բողոքում է ոլորտի խնդիրներից, մեզ հնարավորություն է տալիս օգտագործել վերահսկողության ևս մեկ գործիք»,-ասաց ՍԱՏՄ ղեկավարը՝ նկատելով, որ տարեցտարի սպառողներն ավելի պահանջատեր են դառնում։

Ինչ վերաբերում է վերահսկողության իրականացմանը, ապա Ավետիսյանը նկատեց, որ ողջ ծավալով իրականացրել են պլանային ստուգումները, նաև բողոքների հիման վրա չնախատեսված 300 ստուգում, ինչը կազմում է նախատեսվածի 30 տոկոսը։

Այս պահին առավել խնդրահարույց է կենդանական ծագման սննդի ճյուղը։ Օրինակ, այս պահին շատ են բողոքներ մսի շուկայից։ Շատ դեպքերում մորթը կատարվում է բակերում,  միսը վաճառվում է փողոցում։

«Այս պահին ձեռնարկում ենք այլ մեխանիզմներ՝ թույլ չտալու վաճառել ոչ սպանդանոցային ծագման միս։ Բազմիցս ասել եմ, չեմ զլանա ևս մեկ անգամ կրկնել։ Այն մարդիկ, որ փողոցից գնում են կենդանական ծագման մթերք չեն հարգում սեփական անձն ու ընտանիքին։ Սա մեր ամենալուրջ խնդիրն է, ամենամեծ գլխացավանքը։ Կարծում եմ՝ ոստիկանության հետ միասին կկարողանանք այս խնդրին լուծում տալ»,-ասաց պաշտոնյան։

Բանախոսն ասաց, մի քանի օրից արդեն կսկսենք ռիսկի գիական գնահատման հիման վրա իրկանացնել սննդամթերքի անվտանգության վերահսկողություն, որը կլինի ավելի արդյունավետ։

«Դա կհեշտանա մեր աշխատանքը, առավել արդյունավետ կդարձնի թիրախային խմբերի նկատմամբ վերահսկողությունը»,-ասաց Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ 2017 թվականից սկսած՝ մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և գործընկեր կառույցների հետ համատեղ, նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության օրը: Վաղը օրվան նվիրված կանցկացվի «Անվտանգությունն ու առողջությունը՝ առաջնահերթություն» խորագրով խորհրդաժողովը։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ