Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել օրգանիզմում սպիտակուցի պակասը

Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել օրգանիզմում սպիտակուցի պակասը

207
0

Սննդակարգում սպիտակուցի պակաս ունեցող մարդկանց մոտ շատ ավելի հավանական է վարակիչ հիվանդությունների զարգացումը, զգուշացնում են սննդաբան-էնդոկրինոլոգ Ելենա Շչետինինան եւ սննդաբան Նատալյա Կրուգլովան (Ռուսաստան)։

«Եթե սննդակարգում կենդանական սպիտակուցը քիչ է, ապա իմունային համակարգը կտուժի, ուստի նման մարդիկ ավելի հակված են տարբեր վարակների՝ վիրուսային եւ ոչ վիրուսային: Իմունային համակարգի կառուցմանը մասնակցում են նաեւ B խմբի վիտամիններ, որոնց պակասը կարող է դրսեւորվել, օրինակ, մաշկի վրա ցանի տեսքով»,- ասել է Շչետինինան Ura.ru-ին տված հարցազրույցում։

Կրուգլովան իր հերթին նշել է, որ ամբողջական սննդակարգը պետք է ներառի 50% կենդանական սպիտակուց եւ նույնքան բուսական սպիտակուց։

Այն մարդկանց, ովքեր հետեւում են բուսակերների սննդակարգին, մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս իրենց սննդակարգում ներառել վիտամին B12 պարունակող մթերքներ

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ