Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել լաբորատորիաներում ոչնչացնել վտանգավոր պաթոգենները

ԱՀԿ-ն Ուկրաինային խորհուրդ է տվել լաբորատորիաներում ոչնչացնել վտանգավոր պաթոգենները

295
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) Ուկրաինային խստորեն խորհուրդ է տվել ոչնչացնել բոլոր պաթոգեններն Ուկրաինայի լաբորատորիաներում։ Այս մասին ասվում է Reuters-ին ուղղված ԱՀԿ էլեկտրոնային նամակում։

«ԱՀԿ-ն հորդորել է Ուկրաինայի առողջապահության նախարարությանը և այլ պատասխանատու մարմիններին ոչնչացնել խիստ վտանգավոր պաթոգենները՝ կանխելու հնարավոր արտահոսքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նաև կոչ է արվել բոլորին, ովքեր կարող են որևէ կերպ շփվել կենսալաբորատորիաների և պաթոգենների հետ, համագործակցել կազմակերպության հետ և անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել: Հնարավորության դեպքում ԱՀԿ-ն խոստացել է օգնել։

ԱՀԿ-ն հայտնել է, որ տարիներ շարունակ համագործակցել է Ուկրաինայի բժշկական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ աջակցելու անվտանգության մեթոդների ներդրմանը։

Կազմակերպությունը չի հայտնել, թե երբ է խորհուրդն ուղղվել ուկրաինական կողմին, ինչպես նաև հստակ տեղեկություն չի հաղորդել Ուկրաինայի լաբորատորիաներում պահվող պաթոգենների կամ տոքսինների տեսակների վերաբերյալ։ ԱՀԿ խորհուրդներն իրագործվել են, թե ոչ՝ նույնպես չի հաղորդվում։

ՌԴ ԱԳՆ-ն ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներն անվանել է ուղղակի սպառնալիք Ռուսաստանի համար։ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է Ուկրաինայում կենսաբանական զենքի մշակման փաստով քրեական գործ հարուցել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ