Գլխավոր էջ Գլխավոր Հայաստան «պատվաստանյութերի շրջագայությունների» պահանջարկը նկատելիորեն աճել է

Հայաստան «պատվաստանյութերի շրջագայությունների» պահանջարկը նկատելիորեն աճել է

270
0

Ռուսաստանցիների շրջանում մարտի առաջին օրերին նկատելիորեն աճել է արտասահմանյան շրջագայությունների պահանջարկը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման նպատակով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR)՝ հղում անելով «Russian Express» տուրօպերատորի տվյալներին ։

«Մարտի առաջին օրերին, պարադոքսալ կերպով, դեպի արտասահմանյան «պատվաստանյութի շրջագայությունների» պահանջարկը նկատելիորեն աճել է»,- ասվում է զեկույցում:

Վերլուծաբաններն արտասահմանյան զբոսաշրջության հետ կապված ներկա բարդ իրավիճակում՝ «պատվաստանյութային» տուրերի պահանջարկի աճը բացատրում են մի քանի գործոնների համակցություններով։

Ասոցիացիայում պարզաբանում են, որ ինչ-որ մեկի համար պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալու ժամանակն է, ինչ-որ մեկը որոշել է պատվաստվել քանի դեռ կա նման հնարավորություն, իսկ ինչ-որ մեկը շտապում է Եվրոպա։ Ընդ որում՝ ստեղծված իրավիճակում շատերը նախընտրում են նման ճանապարհորդությունների գնալ ոչ թե ինքնուրույն, այլ տուրօպերատորների օգնությամբ։

«ԱՀԿ-ի կողմից հաստատված պատվաստանյութի համար շրջագայություններն այժմ հասանելի են 4 երկրներում՝ Հունաստանում, Սերբիայում, Հայաստանում և Թուրքիայում»,- հայտնում է «Russian Express»-ը։ Ըստ ընկերության՝ զբոսաշրջության, այդ թվում՝ օդային ճանապարհորդությունների կազմակերպման հետ կապված, զբոսաշրջիկները խնդիրներ չունեն:

Ըստ տուրօպերատորի՝ այսօր «պատվաստանյութի շրջագայությունների» համար դիմող զբոսաշրջիկների մեծամասնությունը դեռ նախընտրում է երկփուլ Pfizer-ը, որով կարելի է պատվաստվել վերը թվարկված երկրներում։

«Russian Express»-ից արձանագրել են շուկայի նոր թրենդը՝ Հայաստանի նկատմամբ պահանջարկի աճը: Դրան նպաստում են նաև գները (գրեթե նույնքան էժան են, որքան Թուրքիայում), և այն, որ պատվաստանյութերի ավելի շատ տարբերակներ կան:

Ըստ ընկերության՝ Հայաստանում սովորական երկփուլ պատվաստումից բացի հնարավոր է նաև Sputnik V-ից կամ ցանկացած այլ դեղամիջոցից հետո խթանող պատվաստանյութ ստանալ: Երկրորդ դեղաչափը ստանալուց 6-11 ամիս հետո Հայաստանում կարելի է խթանիչը պատրաստվել Moderna-ով կամ Pfizer-ով:

«Հայաստան «պատվաստանյութերի շրջագայությունների» պահանջարկը նկատելիորեն աճել է։ Ներկայումս մենք ստանում ենք հատկապես շատ դիմումներ VIP ծառայությունների համար՝ բիզնես դասի թռիչքներ, հիգ աստղանի LUX հյուրանոցներ, անհատական տրանսֆերներ և բիզնես դասի մեքենաներով ուղեկցորդներ»,- ասում են մասնագետները։

«Russian Express»-նշում է, որ առաջիկա մի քանի ամսաթվերի համար դեպի Երևան թռիչքի արժեքները ոչ ադեկվատ բարձր են։ Սակայն մարտի երկրորդ տասնօրյակից տոմսերը կարելի է ձեռք բերել 20000 ռուբլի արժողությամբ։ Թռիչքներ դեպի Հայաստան իրականացվում են ամեն օր, «պատվաստանյութի շրջագայությունների» տևողությունը 2 գիշերից է սկսվում։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ