Գլխավոր էջ Նորություններ Զինծառայող Հայկ Զաքարյանի բուժման համար կառավարությունը 71,3 մլն դրամ հատկացրեց

Զինծառայող Հայկ Զաքարյանի բուժման համար կառավարությունը 71,3 մլն դրամ հատկացրեց

200
0

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի Հայկ Զաքարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հայդելբերգ քաղաքի «SCHMIEDER» բուժհաստատությունում իրականացվող բուժման ծախսերը վճարելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 71389,47 հազար դրամ:

Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Զաքարյանի վերականգնողական բուժումն ավարտվել է, և Գերմանիայի բուժհաստատության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել բուժումը ևս 90 օր:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ