Գլխավոր էջ Գլխավոր Աղը․ ամենակարևոր հարցն աղն է՞

Աղը․ ամենակարևոր հարցն աղն է՞

715
0

Այսօր՝ մարտի 10-ին, Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ վերջին օրերին իրարանցում առաջացրած նախագծին, որի համաձայն հանրային սննդի օբյեկտներում արգելվում է աղամանի առկայությունը սեղանի վրա`առանց սպառողի կողմից պահանջի։ Նախարարը նշել է, որ Հանրային սննդի օբյեկտներում աղամանի առկայությունը սեղանի վրա արգելքը պետք է դիտարկել առողջության պահպանման քաղաքականության շրջանակում և իրենք առաջարկներ ներկայացնում են հիմնված հետազոտությունների վրա։

«Մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, որը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացման, խրոնիկական հիվանդությունների վիճակի վատթարացման, և մենք պետք է հստակ որոշակի վարքագծային փոփոխություններ մտցնենք, որպեսզի մեր  առողջությունը պահպանենք։ Մեր քաղաքացիները, ըստ սովորության, առանց ճաշի համը փորձելու աղամանը տեսնելով աղ են ավելացնում»,-ասել է Ավանեսյանը։ Ավելին՝ նա հատուկ ընդգծել է, որ հարցն այստեղ չափաբաժնի պակասեցմանն է վերաբերում, ոչ թե մեր ռացիոնից  ընդհանրապես աղի հանելուն։ Այստեղ, թերևս շատ քաղաքացիներ պետք է շնորհակալ լինեն նախարարին, որ իրենց թույլատվում է աղ օգտագործել։ Իրականում շատերի համար է հայտնի, որ աղի չարաշահումը կարող է վատ անդրադառնալ մեր առողջության վրա։ Բայց մի՞թե մեր առողջապահական համակարգում միակ կամ ամենակարևոր խնդիրը աղն է, մի՞թե չկան այլ խնդիրներ, կարգավորելու այլ հարցեր, որ նախարարությունում որոշել են կոնկրետ աղին անդրադառնալ։ Թերևս շատ հաճելի կլիներ գիտակցել, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ առողջապահական համակարգի միակ խնդիրը քաղաքացիներին հիշեցնելն է, որ աղի չարաշահումը վտանգավոր է առողջության համար և կարող է բացասական հետևանքներ ունենալ։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը նախագիծ է դրել քննարկման «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին։

Լ․ Հակոբյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ