Գլխավոր էջ Նորություններ Հնարավոր է չօգտագործված մնա Pfizer-ի մինչև 400 հազար դեղաչափ

Հնարավոր է չօգտագործված մնա Pfizer-ի մինչև 400 հազար դեղաչափ

179
0

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտնել է, որ հնարավոր է Pfizer պատվաստանյութի մինչև 400 հազար դեղաչափ մնա չօգտագործված, քանի որ պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։

«Այժմ երկրում Pfizer պատվաստանյութի 350-400 հազար դեղաչափ է առկա, որոնց պահպանման ժամկետը մինչև մարտի վերջ է։ Մենք պատվիրել ենք նոր խմբաքանակ, որը կստանանք մինչև մարտի վերջ։ Կարծում եմ` պատվաստման ընթացքն առանց դադարի կշարունակվի նաև ապրիլ-մայիս ամիսներին»,-ըստ Aliq media-ի ասել է Գամկղրելիձեն։

Վարակաբանը նշել է, որ երկրում առկա 2 մլն դեղաչափ Pfizer տեսակի պատվաստանյութից, որից 1 մլն գնել է պետությունը, իսկ մնացածը ստացել է նվիրատվության արդյունքում՝ օգտագործվել է միայն 1 մլնը։

«Ցավալի է, որ մենք ունենք լավագույն պատվաստանյութերից մեկը, սակայն պահանջարկն այդքան ցածր է։ Եթե ​​պատվաստումները շարունակվեն այս տեմպերով, վտանգ կա, որ այդ պատվաստանյութերը կմնան չօգտագործված» — ասել է Գամկղրելիձեն` հավելելով, որ լավ արդյունք է ցուցաբերել Sinopharm տեսակի պատվաստանյութը, հատկապես Omicron շտամի դեպքում, ինչպես նա կարևորել է 3-րդ՝ խթանիչ (բուստեր) դեղաչափ ընդունելը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ