Գլխավոր էջ Նորություններ Թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային...

Թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում. ԱՆ

225
0

Այսօր ժամը 10:35-ին  իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Արակդիի Բաղդասարյանը տեղափոխվել  է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:

 

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն: Վիրավորվածի մոտ առկա է  գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:

Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ