Գլխավոր էջ Նորություններ Ցինկը կարող է օգնել Ալցհեյմերի դեմ պայքարում

Ցինկը կարող է օգնել Ալցհեյմերի դեմ պայքարում

520
0

Ցինկը կարող է օգտակար լինել Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարում,  պարզել են Վ. Ա. Էնգելհարդտի (Ռուսաստան) մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետազոտողները։

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համակարգչային մոդելավորման միջոցով մասնագետները պարզել են, որ օրգանիզմում ցինկի մեծ քանակությունը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։ Հետաքրքիր է, որ նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել հակառակը։

 

Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը նպաստում են ամիլոիդները, որոնք վնասում են բջիջը եւ հանգեցնում նեյրոտոքսիկ կուտակումների ձեւավորման, որոնք խցանում են ուղեղի անոթները, ինչը հանգեցնում է նեյրոնների մահվան։ Մեծ քանակությամբ ցինկով մոլեկուլների վրա ազդեցության դեպքում այդ գործընթացը դանդաղում է։

 

Ցինկի բարձր չափաբաժինների դեպքում մոլեկուլների միջեւ կապ չի ձեւավորվում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ