Գլխավոր էջ Նորություններ Աղիները կարեւոր դեր են խաղում արտաքին պաթոգեններից իմունային պաշտպանության գործում. գիտնականներ

Աղիները կարեւոր դեր են խաղում արտաքին պաթոգեններից իմունային պաշտպանության գործում. գիտնականներ

274
0

Աղիները կարեւոր դեր են խաղում արտաքին պաթոգեններից օրգանիզմի իմունային պաշտպանության գործում: Նման եզրակացության են եկել Պաստերի ինստիտուտի եւ Առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Ֆրանսիա) գիտնականները:

 

Ինչպես նկարագրված է Science ամսագրում, մասնագետները ստեղծել են Escherichia coli աղիքային վարակի մոդել, որում նրանք կարողացել են տեսնել, որ բնածին էֆեկտոր բջիջները վարակի վաղ փուլերում են գործում:

 

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ ILC3 բջիջները, որոնք կարեւոր դեր են խաղում իմունային պատասխանում, պաթոգենների ազդեցությունից հետո մի քանի ամիս պահպանվում են ակտիվացված վիճակում: Բացի այդ, երկրորդային վարակի ժամանակ ILC3-ները «հիշում են» աղիների լորձաթաղանթը պաշտպանելու գործողության մեխանիզմը։

 

Գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունը վկայում է իմունային պաշտպանության հակաբակտերիալ մեխանիզմի մասին, ինչը հետագա հետազոտությունների ժամանակ հնարավորություն կտա աղիքային հիվանդությունների բուժման նոր մեթոդներ մշակել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ