Գլխավոր էջ Նորություններ Դեղամիջոցները կարող են թանկանալ. առայժմ դրանք վաճառվում են հին գներով

Դեղամիջոցները կարող են թանկանալ. առայժմ դրանք վաճառվում են հին գներով

262
0

Դեղարտադրողները դժվարությունների են բախվել եվրոպական սուբստանցիաների, դրանց արտադրության համար նախատեսված նյութերի (ինտերմեդիատների), ինչպես նաեւ դրանց համար սարքավորումների եւ պահեստամասերի համար վճարման եւ Ռուսաստան տեղափոխման հարցում: Այս մասին «Վեդոմոստի»-ին ասել է Ռուսաստանի դեղագործական արտադրողների ասոցիացիայի (ՌԴԱԱ) գլխավոր տնօրեն Վիկտոր Դմիտրիեւը։

 

Նրա խոսքով՝ հումք վաճառողները պատժամիջոցների պատճառով վախենում են տրանսպորտային միջոցներ ուղարկել Ռուսաստան եւ 100 տոկոս կանխավճար են պահանջում:

 

Առնվազն երկու դեղարտադրողներ չեն կարող ստանալ արդեն իսկ վճարված պատվերներ, վստահեցնում է Դմիտրիեւը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին լոգիստիկայի հետ կապված խնդիրները կշարունակվեն, ուստի հայրենական դեղագործական ընկերությունները կանցնեն չինական եւ հնդկական մատակարարների արտադրանքին: Չինաստանն ու Հնդկաստանը կարողանում են հոգալ նյութերի կարիքների 90 տոկոսը, հավելել է Բեսպալովը։ Այնուամենայնիվ, ինքնարժեքի աճը կանգնեցնել հնարավոր չի լինի, քանի որ ազգային արժույթների մեծ մասը կապված է դոլարի եւ եվրոյի հետ, եզրակացրել են երկու փորձագետները:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ