Գլխավոր էջ Գլխավոր Գորիսի բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 5-ամյա երեխայի մահվան վերաբերյալ

Գորիսի բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 5-ամյա երեխայի մահվան վերաբերյալ

637
0

Գորիսի բժշկական կենտրոնը Facebook-ի էջում գրում է.

«Պարզաբանում

Զանգվածային որոշ լրատվամիջոցներում այսօր հրապարակված «Ով է 5-ամյա երեխայի մահվան գլխավոր մեղավորը և ինչու Գորիսի բժշկական կենտրոնն անեսթեզիոլոգ չունի» վերտառությամբ նյութում տեղ են գտել մի շարք անճշտություններ:
Գորիսի բժշկական կենտրոնը մշտապես ունեցել է բժիշկ-անեսթեզիոլոգ, իսկ այս պահի դրությամբ ունի 2 բժիշկ-անեսթեզիոլոգ:

Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա տեղեկացնում ենք, որ երեխան հիվանդանոց է ընդունվել սեպտեմբերի 14-ին, ժամը 16:20-ի սահմաններում, վիրահատությունը սկսվել է ժամը 16:40-ին, իսկ մահն արձանագրվել է ժամը 19:10-ին՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով առաջացած սուր մասսիվ արյունահոսությունից:

Կոչ ենք անում հրապարակումից առաջ ճշտել տեղեկատվությունը»

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ