Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 431 միլիոնը

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 431 միլիոնը

431
0

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ կազմել Է 431 միլիոն 415 հազար 270: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 928 հազար 168 մարդու:

 

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 78 միլիոն 798 հազար 989 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 944 հազար 830-ի:Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42 միլիոն 894 հազար 345-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 513 հազար 226 մարդ:

 

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 28 միլիոն 589 հազար 235 հիվանդացած, նրանցից մահացել Է 647 հազար 703 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը փետրվարի 25-ի առավոտվա դրությամբ կազմել Է 763,1: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2901, Հնդկաստանում՝ 366, Բրազիլիայում՝ 3011 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ