Գլխավոր էջ Նորություններ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք

278
0

Արցախում կատարվել է 252 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Գրանցվել է 2 մահ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

 

Ստացիոնար բուժում է ստանում 62 մարդ։

 

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8315 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2711 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 30 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ