Գլխավոր էջ Գլխավոր Դիմակ կրելը պարտադիր չէ․ նախարարը մանրամասներ է հայտնել

Դիմակ կրելը պարտադիր չէ․ նախարարը մանրամասներ է հայտնել

1401
0

Այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ վերանայվելու է դիմակներ կրելու պահանջը, որը պայմանավորված է վերջին մեկ շաբաթվա տվյալներով։

«Հիմնվելով տվյալների վրա մենք կանխատեսում ենք անում՝ վերարտադրողականության ցուցանիշի հիման վրա, կանխատեսում ենք, որ նվազման տենդենցը կպահպանվի։ Մենք մեր սահմանափակումները դիտարկում ենք համահունչ նաև թե այլ երկրներում հակահամաճարակային կանոնների ինչ վերանայումներ են լինում, իհարկե մասնագիտական, ԱՀԿ-ի խորհրդատվությունները ևս հաշվի առնելով»,-ասել է նախարարը։

Ըստ Ավանեսյանի՝ վարակի տարածման նվազմամբ պայմանավորված վերանայելու են որոշ սահմանափակումներ՝ այդ թվում դիմակների կրումը։

Ավանեսյանը նաև նշեց, որ օրինակ բժշկական հաստատություններում պահանջը կմնա պարտադիր՝ պայմանավորված բարձր ռիսկայինությամբ։

Լ․ Հակոբյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ