Գլխավոր էջ Գլխավոր Նոր պատվաստանյութ․ ինչպե՞ս այն կազդի պատվաստումային գործընթացի վրա

Նոր պատվաստանյութ․ ինչպե՞ս այն կազդի պատվաստումային գործընթացի վրա

914
0

Երեկ՝ փետրվարի 14-ին, Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ է ներկրվել «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակ։ Թերևս նորությունը ուրախալի էր, քանի որ շատերն էին սպասում այս պատվաստանյութին, որպեսզի պատվաստվեին։ Բայց նաև հարկ է նշել, որ նույն կերպ շատերը սպասում էին Moderna-ին։ Կարող ենք նշել, որ Առողջապահության նախարարությունը ջանք չի խնայում, որպեսզի մեր քաղաքացիներն ունենան պատվաստանյութերի ընտրության մեծ հնարավորություն։ Շատ երկրներում օգտագործվում է մեկ-երկու պատվաստանյութ, մինչդեռ մեր երկրում դրանք 5-ն են։ Ի դեպ, որոշ գիտնականներ ասում են, որ նման բազմազանությամբ պատվաստանյութերի կիրառությունն այնքան էլ նպատակահարմար չէ։ Ինչևէ, կարող ենք նշել, որ Առողջապահության նախարարությունը հնարավոր ամեն ինչ անում է քաղաքացիներին գոհացնելու համար։ Մինչդեռ պատվաստումային գործընթացը կարծես թե դանդաղում է։

Ի՞նչը պետք է նպաստեր պատվաստումային գործընթացին՝ հասանելիությունը։ Նախարարությունն այդ մասին հոգացել է և բացի տեղամասային պոլիկլինիկաներից, պատվաստումներ իրականացվում են նաև շարժական կայաններում։ Սահմանափակումներ, որոնք պետք է նպաստեն գործընթացին՝ առանց QR կոդի կամ ՊՇՌ բացասական պատասխանի մարդիկ չեն կարող մուտք գործել հանրային վայրեր և աշխատող քաղաքացիների համար պատվաստված լինելը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյուք ունենալը պարտադիր է։ Մինչդեռ նախարարության հրապարակած վեջին տվյալներով՝ փետրվարի 13-ի դրությամբ կատարվել է 1959789 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1067296, երկրորդ դեղաչափ` 876951, բուստեր` 15539:

Նկատենք, որ վերջին ընթացքում պատվաստումային գործընթացում լուրջ տեղաշարժ չի գրանցվում։ Եվ կարող ենք կանխատեսել, որ մոտակա 3 ամիսներին ևս չի լինի, եթե նախարարությունում ավելի «կտրուկ» քայլեր չիրականացնեն։ Իսկ վերընշված ժամանակահատվածում մարդիկ չեն պատվաստվի, քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում Քովիդը մեծ տարածում ունեցավ։ Մեզ մոտ օրական գրանցվում էր 1000-2000 դեպք։ Իսկ, ինչպես արդեն գիտենք նրանք, ովքեր վարակվել են Քովիդով, երեք ամիս կարող են չպատվաստվել։

Ա. Հակոբյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ