Գլխավոր էջ Նորություններ ՈւԱԿ֊ում վերաբացվել է Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը

ՈւԱԿ֊ում վերաբացվել է Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը

222
0

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) այսօր վերաբացվել է Ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ֊ից։

Բացման արարողությանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է իրականացված շինարարական և նորոգման աշխատանքները։ Բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը նշել է, որ ամբողջովին վերափոխվել են բաժանմունքի արտաքին տեսքը և հիվանդների կեցության պայմանները։ Հաջորդ փուլով նախատեսվում է նոր տեխնոլոգիական մասնաշենքի կառուցում և երկու գերժամանակակից գծային արագացուցիչների ձեռքբերում։

«75-ը լուրջ տարիք է, և շատ կարևոր է տեսնել կենտրոնի երիտասարդացումը և զարգացումը: Կարևոր է, որ ամեն սերունդ իր ներդրումն ունենա, առաջընթաց ապահովի և հանձնի հաջորդ սերնդին։ Այդպես է կառուցվում կենտրոնը, այդպես է կառուցվում երկիրը», — ասել է Անահիտ Ավանեսյանը` անձնակազմին մաղթելով աշխատանքային նորանոր հաջողություններ։

Մանրամասներն այստեղ` https://www.moh.am/#1/4859

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ