Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են թոքերի վերականգնման համար անհրաժեշտ սննդամթերքները

Որո՞նք են թոքերի վերականգնման համար անհրաժեշտ սննդամթերքները

222
0

Բժշկական գիտությունների դոկտոր, դիետոլոգ Միխայիլ Գինցբուրգն ասել է, որ թոքերի համար ամենաօգտակար մթերքը լոլիկն է։ Այդ մասին նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման ժամանակ։

 

Մասնագետն ուշադրություն է հրավիրել չինական հետազոտության վրա, որին մասնակցել են թոքերի խնդիրներով տառապող ծխողները։ Չինաստանցի գիտնականները պարզել են, որ լոլիկը նպաստում է շնչառական համակարգի վերականգնմանը, նշել է նա։

 

«Պարզվել է, որ եթե օրական առնվազն երկու լոլիկ ուտեն, ապա թոքերի ֆունկցիայի վերականգնումը զգալիորեն արագանում է»,-ասել է Գինցբուրգը:

 

Բժշկի խոսքով՝ այս մթերքը օգտակար է նաև տարեցների համար։

 

«Լոլիկը պաշտպանում է թոքերի տարիքային ինվոլյուցիայից»,-ասել է բժիշկը։

 

Նա հավելել է, որ տարիքի հետ մարդու մոտ կարող է զարգանալ շնչառական կամ սիրտ-թոքային անբավարարություն, այդ իսկ պատճառով լոլիկի ցանկացած ձևով ուտելն անհրաժեշտ է, քանի որ այն կանխում է թոքերի տարիքային ախտահարումը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ