Գլխավոր էջ Uncategorized Նորվեգիան փետրվարի 12-ից վերացնում է կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը

Նորվեգիան փետրվարի 12-ից վերացնում է կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը

451
0

Փետրվարի 12-ից Նորվեգիայի կառավարությունը չեղարկում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ավելի վաղ սահմանված գրեթե բոլոր սահմանափակումները։ Այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Մենք վերացնում ենք գրեթե բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ մեկ մետր հեռավորության պահպանումը, պաշտպանիչ դիմակ կրելու պահանջը և մեկուսացման պահանջը», – ասել է վարչապետը։

 

Նրա խոսքով՝ համավարակն այլևս վտանգ չի ներկայացնում բնակչության մեծ մասի համար, քանի որ «օմիկրոն» շտամն ավելի թեթև ընթացք ունի, բացի այդ բնակչությունը հիմնականում պաշտպանված է պատվաստումների միջոցով։

 

Նորվեգիայում 12 տարեկանից բարձր բնակչության ավելի քան 70%-ը լիարժեք պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ