Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս է հղիների պատվաստումը ազդում պտղի վրա

Ինչպե՞ս է հղիների պատվաստումը ազդում պտղի վրա

302
0

Maccabi Health Insurance Fund-ի հետազոտությունների և նորարարության ինստիտուտի իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչպես է հղիության ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ազդում պտղի վրա։ Այս մասին գրում է NEWSru.co.il-ը։

 

Հետազոտողները համեմատություններ են կատարել այնպիսի ցուցանիշների վերաբերյալ, ինչպիսիք են նորածինների քաշը, հոսպիտալացումները, ծննդյան արատները, մանկական մահացությունը և յուրաքանչյուր խմբում վաղաժամ ծնունդների հաճախականությունը: Հաշվի են առնվել նաև մոր տարիքը, հղիության  չափը, ժողովրդագրական տվյալները և սեզոնային գրիպի դեմ պատվաստումը:

 

«Պատվաստված կանանց խմբում վաղաժամ ծնունդներ են եղել դեպքերի 4,2%-ում, չպատվաստված կանանց խմբում այս ցուցանիշը կազմել է 4,8%, պատվաստված մայրերի երեխաները 5,1%-ի դեպքում հոսպիտալացման կարիք են ունեցել (երկրորդ խմբում այս ցուցանիշը կազմել է 5,3%)»,- ասվում է զեկույցում։

 

Գիտնականներն ընդգծել են նաև, որ երեխաների բնածին արատները երկու խմբում էլ տեղի են ունեցել նույն հաճախականությամբ։ Խմբերի միջև երեխաների մահացության մակարդակի տարբերություններ չեն հայտնաբերվել:

 

Հետազոտությունը տևել է 2021 թվականի մարտից հոկտեմբեր՝ 24 հազար ծննդաբերող կանանց մասնակցությամբ։ Նրանցից 17-ը պատվաստվել են հղիության ընթացքում։

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ