Գլխավոր էջ Գլխավոր Թորոսյանի «հնարամիտ» վերադարձը

Թորոսյանի «հնարամիտ» վերադարձը

873
0

ՀՀ-ում Քովիդի դեմ ամբողջությամբ պատվաստվել է չափահաս բնակչության 29-30 տոկոսը։ Եվ սա այն դեպքում, երբ գործում է պատվաստման պարտադրանք, սահմանափակումներ, երբ մարդիկ չեն կարող հանրային վայրեր գնալ առանց պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի, ինչպես նաև աշխատող քաղաքացիները պետք է լինեն պատվաստված կամ ունենան թեստի բացասական արդյունք։ Մի՞թե այսքան ռեսուրս ունենալը բավական չէ նախարարությանը պատվաստումային բավարար ծածկույթ ունենալու համար։ Այն որ գործընթացում ինչ որ բան այն չէ մշտապես ասում են ընդդիմադիր գործիչներ և ոլորտի որոշ ներկայացուցիչներ։ Բայց կարծես թե իշխանական թևում ընդդիմության կարծիքը կիսողներ կան, որպես օրինակ Արսեն Թորոսյանը, ով թեպետ մեկ տարուց ավելի է չի զբաղեցնում Առողջապահության նախարարի պաշտոնը, այնուամենայնիվ, նա անդրադառնում է առողջապահական ոլորտին, հարցազրույցներում պատասխանում ոլորտային հարցերին։ Ավելին, նրա ֆեյսբուքյան էջում պարբերաբար կարելի է տեսնել ոլորտային գրառումներ և Առողջապահության նախարարության նորություններից։ Հետաքրքիր է, որ վերջին շաբաթներին նա բավականին ակտիվ է։

Հունվարի 29-ի ֆեսբուքյան հրապարակումը մեր երկրում պատվաստման ցուցանիշի մասին էր․«Սիրելի հայրենակիցներ, մի հարցի մասին եմ ուզում պարզաբանում տալ, որը թյուրընկալումների տեղիք է տալիս: Սա չէի անի, եթե հերթական անգամ ինձ չասեին, որ մենք արդեն այնքան մեծ պատվաստումների ծածկույթ ունենք, որ այն պետք է մեզ պաշտպաներ, բայց` չի պաշտպանում: Եղել են նաև նմանատիպ մամուլի հրապարակումներ՝ սխալ թվերով»։ Գրառմանը կից լուսանկարում նա գրել․«Թյուրընկալումները բխում են կից նկարից, որից այդքան էլ ակնհայտ չէ իրական պատկերը»: Նշենք, որ ժամանակ առ ժամանակ Առողջապահության նախարարությունը ներկայացնում է թվեր այն մասին, թե ինչպես է ընթանում պատվատումային գործընթացը։ Ու թերևս նախարարության գործելաոճում ինչ որ բան չի գոհացրել նախկին նախարարին։ Հաջորդ անգամ՝ փետրվար 7-ին Sputnik Արմենիայի եթերում նա անդրադարձավ պատվաստումային գործընթացին՝ մասնավրապես նշելով․«Այն մարդիկ, ովքեր պետք է ստիպված պատվաստվեին, արդեն պատվաստվել են, աշխատանք ունեցողները և այլն, վերջացրած նրանից, որ կարծես թե ուշադրության շեղում տեղի ունեցավ այս պրոցեսից՝ ազգովի որոշեցինք, որ արված-վերջացրած է, բայց ամենևին այդպես չէ և ամբողջովին պատվաստված քաղաքացիներով մենք այս պահին 29 տոկոս ունենք»: Հաջորդ հարցազրույցը պատվաստման վերաբերյալ փետրվարի 9-ին էր, Ազգային ժողովում՝ Ֆակտոր TV-ին։ Այս անգամ նախկին նախարարը ասել է․ «Առնվազն պատասխանատու գերատեսչությունները՝ տեսչական մարմինները և թե Առողջապահության նախարարությունը պետք է հավելյալ ջանքեր գործադրի, որպեսզի մենք, այնուամենայնիվ, դասվենք այն երկրների շարքին, ովքեր այս հարցը լուծել են, իսկ լուծման այլ տարբերակ չկա»։ Հետաքրքիր է, որ նախկինում Թորոսյանը Առողջապահության նախարարության աշխատանքին շատ մեղմ էր վերաբերվում և հանրային կարծիք նրանց աշխատանքին չէր հայտնում։ Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն Թորոսյանը ցանականում է վերադառնալ առողջապահության նախարարի պաշտոնին։ Տպավորություն է ստեղծվում, որ բնակչության առողջության համար պայքարելու փոխարեն, կարծես թե տեսնում ենք պաշտոնակռիվ։

Լ. Հակոբյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ