Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր ըմպելիքը ցանկալի չէ օգտագործել «Օմիկրոնով» վարակվելու դեպքում

Ո՞ր ըմպելիքը ցանկալի չէ օգտագործել «Օմիկրոնով» վարակվելու դեպքում

224
0

COVID-19-ի «Օմիկրոն» շտամով հիվանդանալուց հետո վերականգնման ժամանակահատվածում պետք է խուսափել կոֆեին և այլ խթանիչներ պարունակող ըմպելիքներ օգտագործելուց,- Gazeta.ru-ին հայտնել է նյարդաբան Իգոր Մացոկինը։

 

Կորոնավիրուսով վարակվելուց հետո մարդիկ հաճախ ունենում են հոգնածության զգացում և փորձում են թոթափել այն իրենց ծանոթ եղանակներով, օրինակ՝ սուրճ ըմպելով։ Այնուամենայնիվ, կոֆեինն օրգանիզմում ոչնչացնում է ադենոզին տրիֆոսֆորաթթուն, որը նպաստում է առողջ նյութափոխանակությանը: Մացոկինն ընդգծել է, որ սովորաբար «Օմիկրոնից» հետո մարդկանց մոտ այս թթվի պաշարներն արդեն շատ ցածր են լինում։

 

«Հենց հետկորոնավիրուսային ժամանակահատվածում ավելի լավ է նվազագույնի հասցնել կոֆեին պարունակող խթանիչների ազդեցությունը: Կոֆեինը հանգեցնում է ջրազրկման և, որպես հետևանք, արյան մակարդման ավելացմանը: Արյան մեջ միկրոէլեմենտների նվազումը, ինչպիսին է կալիումը, բացասաբար է ազդում սրտի և սրտանոթային համակարգի աշխատանքի վրա»,- ասել է բժիշկը։

 

Մացոկինը խորհուրդ է տվել «Օմիկրոն» շտամով վարակվածներին կոֆեին պարունակող խմիչքները ներառել սննդակարգում աստիճանաբար: Սուրճից հետո որոշ ժամանակ անց կարելի է ավելացնել թույլ թեյ՝ կանաչ կամ սպիտակ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ