Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն հայտարարել է Sputnik V-ի ճանաչման առաջընթացի մասին

ԱՀԿ-ն հայտարարել է Sputnik V-ի ճանաչման առաջընթացի մասին

184
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Sputnik V ռուսական պատվաստանյութի գրանցումն առաջ է ընթանում: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ  Մելիտա Վույնովիչը։

 

Նրա խոսքով, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրված են, մնում է ճշտումներ, ստուգումներ կատարել։ Թե որքան կպահանջվի դրա համար, նա չգիտի։

 

«Այս պահին վերսկսվել է Sputnik V պատվաստանյութի EUL (Emergency use listing) գործընթացը։ Բոլոր շահագրգիռ կողմերը ստորագրել են անհրաժեշտ իրավական փաստաթղթերը։ ԱՀԿ-ն փաստաթղթերը ստացել է դեկտեմբերի վերջին, մի մասն էլ՝ 2022 թվականին»,- ասել է Վույնովիչը։

ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, ճշտումների գործընթացը չի կարելի արագացնել, քանի որ այն ենթադրում է որոշակի փուլեր, որոնք պետք է անպայման անցնել։

«Ստուգումների վերաբերյալ բոլոր հարցերը ճշտվում են հայտատուի ու ԱՀԿ կենտրոնական գրասենյակի միջև։ Քանի դեռ գործընթացը չի ավարտվել, բոլոր մանրամասները գաղտնի են պահվում։ Չեմ կարող ասել, թե այն երբ կավարտվի, բայց կարող եմ ասել, որ պրոցեսն առաջ է գնում»,-ասել է նա։

Ըստ աղբյուրի, «Սպուտնիկ V»-ն ճանաչված է 60 երկրներում, ամբողջ աշխարհում բաժանվել է 400 մլն դեղաչափ։ ԱՀԿ ներկայացուցիչը հույս ունի, որ պատվաստանյութի գրանցման գործընթացը կավարտվի 2022-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ