Գլխավոր էջ Նորություններ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

216
0

Այսօր՝ փետրվարի 9-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին, ինչպես նաև հայ զինվորի մեծարմանը նվիրված ցուցահանդես-վաճառք է կազմակերպվել, որն իրականացվել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանի օժանդակությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին հիմնականում ցմահ դատապարտյալների ձեռքի բազմաբնույթ աշխատանքները և նրանց կողմից հեղինակած գրքերը: Այս մասին տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, Ծառայության վարչակազմը, Ազգային ժողովի պատգամավորներ, ՄԻՊ ներկայացուցիչներ, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահը, Պրոբացիայի ծառայության պետը, Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահը, հիմնարկի հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և այլ հյուրեր:

Դատապարտյալների ցանկությամբ ցուցահանդեսի վաճառքի ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Իրենց աշխատանքներով հանդես եկած ազատազրկված անձինք հիմնարկի պետի կողմից կարժանանան խրախուսանքների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ