Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները. խորհուրդներ

Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները. խորհուրդներ

877
0

Այսօր՝ փետրվարի  9-ը, ամբողջ աշխարհում նշվում է որպես ատամնաբույժների համաշխարհային օր: Մենք զրուցել ենք ատամնաբույժ Շուշան Հասրաթյանի հետ՝ լսելով նրա խորհուրդներն այն մասին, թե ինչ հաճախականությամբ պետք է այցելել ատամնաբույժին, ինչես ճիշտ ատամի մածուկ ընտրել, ինչ մթերքներ օգտագործել և որոնք բացառել:

Ինչպե՞ս ճիշտ ատամի մածուկ ընտրել

Ատամի մածուկ ընտրելու համար հարկավոր է նախ ատամնաբույժի մոտ զննում անցնել, ով կգնահատի, թե ինչ վիճակում է Ձեր բերանի խոռոչը (լնդերը և ատամները)։ Առանձնացնում ենք մածուկների մի քանի տեսակներ՝ մածուկ զգայուն ատամների համար, սպիտակեցնող, հակաբակտերիալ և հակասեպտիկ, հակակարիոզ, մանկական:

Ի՞նչ հաճախականությամբ այցելել ատամնաբույժին

Առողջ ատամներ ունենալու նախապայմանը պատշաճ խնամքն է տան պայմաններում և պարբերական այցերը ատամնաբույժի մոտ։ Ատամնաբույժի մոտ այցերը պետք է լինեն առնվազը տարին 2 անգամ (6 ամիսը մեկ) անգամ եթե չունեք գանգատներ։ Եթե հայտնաբերել եք ատամի կարիոզ խոռոչներ, լնդի հյուսվածքի գունային փոփոխություն, ինչպես նաև լնդային արնահոսություն, անհապաղ դիմեք բժշկի։ Պաթոլոգիական վիճակի շուտ վերացման շնորհիվ կխուսափեք հետագա բարդություններից։

Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները

Բերանի խոռոչի հիգիենան պետք է սկսել առաջին ատամի հայտնվելուն պես։ Յուրաքանչյուր սննդից հետո պարտադիր ողողել բերանի խոռոչը, օգտագործել ատամնաթելեր, բերանի խոռոչի ողողման հեղուկներ։ Առաջնահերթ անհրաժեշտ է սովորել, ինչպես նաև սովորեցնել տան փոքրերին ատամի խոզանակի և թելերի ճիշտ կիրառումը, որոնց ոչ ճիշտ օգտագործելու դեպքում կարող է հանգեցնել լնդային հյուսվածքի բորբոքման`ատամի կորստի ելքով։ Ատամները լվանալ օրը 2 անգամ, պարտադիր սննդի ընդունումից հետո։

Օգտակար և վնասակար մթերքներ ատամների համար

Ատամների առողջությունը հիմնականում կախված է կենսակերպից և մարդու սննդակարգից։ Ատամների համար վտանգ են ներկայացնում սուրճը, թեյը, կոշտ կոնֆետները, գազավորված ըմպելիքները, շաքար պարունակող մթերքները։ Վնասակար գործոնների չեզոքացման համար անհրաժեշտ է  սննդի օգտագործելուց հետո ողողել բերանի խոռոչը մաքուր ջրով։  Ատամների համար օգտակար մթերքներն են` կաթը, պանիրը, յոգուրտը, խնձորը, նարինջը, սոխը, ձուկը։ Կարևոր է հիշել՝ ամեն ինչ օգտակար է չափի մեջ։ Եղեք առողջ, ժպտացեք, պահպանեք Ձեր ատամները։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ