Գլխավոր էջ Նորություններ «ԿովիՎակ»-ի մշակողը օմիկրոնի դեմ դրա արդյունավետությունը գնահատել Է 67 տոկոս

«ԿովիՎակ»-ի մշակողը օմիկրոնի դեմ դրա արդյունավետությունը գնահատել Է 67 տոկոս

240
0

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Չումակովի անվան կենտրոնն առաջիկայում կհրապարակի տվյալներ «ԿովիՎակ» պատվաստանյութի արդյունավետության եւ օմիկրոն տարատեսակի նկատմամբ դելտա-շտամի դեմ նոր պատվաստանյութի արդյունավետության մասին:

Այդ մասին, , «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԳԱ-ի Չումակովի անվան կենտրոնի ղեկավար Այդար Իշմուհամետովը: «Առաջիկայում կհրապարակվեն մեր հետազոտությունների տվյալները, որոնք խոսում են «ԿովիՎակ» պատվաստանյութի եւ օմիկրոն շտամի նկատմամբ դելտա-շտամի նոր պատվաստանյութի չեզոքացման աստիճանի մասին»,-փետրվարի 9-ին ասել Է Իշմուհամետովը:«Այժմ ես կարող եմ ասել, որ «ԿովիՎակ»-ի՝ օմիկրոն շտամի չեզոքացման արդյունավետությունը կազմում Է 67 տոկոս»,-հավելել Է Կենտրոնի ղեկավարը: Իշմուհամետովը նշել Է, որ Չումակովի անվան կենտրոնն ինքնուրույն պատվաստանյութ չի մշակում օմիկրոն շտամի դեմ: «Ո՛չ, այդպիսի աշխատանք մենք չենք կատարում»,-ասել Է նա: Նա նաեւ հայտնել Է, որ Չումակովի անվան կենտրոնը ձեռնամուխ Է եղել COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի եռակի ներարկման ուղղությամբ կլինիկական հետազոտությունների անցկացմանը տարբեր տարիքային խմբերի համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ