Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Covid 19-ը. համաճարակային իրավիճակ, վարակելիության ցուցանիշ, հոսպիտալացում, մարզային դեպքերի աճ

Covid 19-ը. համաճարակային իրավիճակ, վարակելիության ցուցանիշ, հոսպիտալացում, մարզային դեպքերի աճ

400
0

Օմիկրոն շտամի ախտանշանները շատ նման են Սուր շնչառական վարակի ախտանշաններին,այսինքն՝ ախտանշանները գրեթե նույնն են և սա է հիմնական պատճառը, որ մեր բնակչությունը չի դիմում թեստավորման և շատ դեպքերում տանը զբաղվում են ինքնաբուժմամաբ: Այս մասին այսօր՝ փոտրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Վերջին 14 օրվա ընթացքում ի համեմատ նախորդ 14 օրերի ունենք նոր դեպքերի աճ 437 տոկոսով: Դրական թեստերի մասնաբաժինը կազմում է 38,5 տոկոս, նախորդ 14 օրերի ընթացքում այն եղել է 10,5 տոկոս: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը նախորդ 14 օրվա հաշվարկով 1,1 է »,-նշել է Աբովյանը՝ հավելելով, որ դեռևս շարունակվում են գրանցվել դեպքեր 0-18 տարեկան երեխաների շրջանում և գրանցվում է վարակի աճ որոշակի տարիքային խմբում:

Նրա խոսքով՝ 3-5 տարեկանների շրջանում 7,3 անգամ, 6-17 տարեկանների շրջանում 4 անգամ, և 18-23 տարեկանների շրջանում 5,3 անգամ:

«Նշեմ, որ բոլոր մարզերում ունենք դեպքերի աճ, հիմնականում Երևան քաղաքում է առավել բարձր և դեռևս ՀՀ-ը, ըստ Եվրոմիության չափանիշների, գտնվում է մուգ վառվող կարմր գոտում»,-հայտնել է նա:

Անդրադառնալով նախորդ ալիքի համեմատ ներկայումս տիրող իրավիճակին նա նշեց, որ պատվաստվածների շրջանում հիվանդությունը բավականին թեթև է ընթանում կամ միջին ծանրության.«Իհարկե, ունենք հոսպիտալացման դեպքեր, բայց ի համեմատ Դելտա շտամի՝ կարելի է նշել, որ շատ ավելի քիչ են հոսպիտալացման դեպքերը»:

Նա նաև նշեց, որ նախորդ ալիքի համեմատ բեռը հիմնականում ընկած է առաջնային պահպանման օղակի վրա, ովքեր իրականցնում են տնային բուժում:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ