Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում COVID-19-ով հիվանդացության ամենաբարձր աճը գրանցվել է նորածինների մոտ  

COVID-19-ով հիվանդացության ամենաբարձր աճը գրանցվել է նորածինների մոտ  

271
0

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի առավելագույն աճ է նկատվում մինչև 1 տարեկան երեխաների և 65 տարեկանից բարձր տարեցների տարիքային խմբում։ Այս մասին փետրվարի 8-ին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ ՌԴ կառավարությանն առընթեր Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստում։

Նրա խոսքով՝ COVID-19-ով հիվանդացության աճ նկատվում է բոլոր տարիքային խմբերում։ Այնուամենայնիվ, այս միտումն առավել ցայտուն է 1 տարեկանից ցածր երեխաների և 65 տարեկանից բարձր տարեցների շրջանում։

«Վարակի տարածումը հասել է այս տարիքային կատեգորիաներին. Այս խմբերը դառնում են համաճարակային ռիսկի խմբեր, քանի որ հենց այստեղ է վարակն այսօր ամենաշատ գրանցված։ Դրան առավելագույն ուշադրություն պետք է դարձնել հակահամաճարակային միջոցառումներ ծրագրելիս»,- ասել է Պոպովան։

Թարգմանությունը` Medmedia.am-ի

Մանրամասները՝ https://regnum.ru/news/society/3501065.html

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ