Գլխավոր էջ Գլխավոր Սուր շնչառական վարակներ. դեպքերի աճ, ախտանշաններ, հոսպիտալացումներ

Սուր շնչառական վարակներ. դեպքերի աճ, ախտանշաններ, հոսպիտալացումներ

585
0

Մենք գտնվում ենք Սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում, և շարունակաբար իրականացվող մշտադիտարկման արդյունքում կարող ենք արձանագրել, որ այս պահին ունենք Սուր շնչառական վարակների և գրիպով պայմանավորված հիվանդացության բարձր ակտիվացում: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին ասել է  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Ընդ որում բարձր ակտիվությունը դիտվում է պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությամբ, շտապօգնության կանչերի շրջանում ևս: Եթե համեմատենք Սուր շնչառական վարակների նախորդ օրվա համեմատական տվյալները, ապա ունենք  1,1 անգամ աճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ունենք 2,5 անգամ աճ, իսկ ընդհանուր առմամաբ համաճարակային շեմից բարձր ենք 2,2 անգամ: Դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-14 տարեկանների շրջանում և 30-64 տարեկանների շրջանում»,-հայտնել է նա:

Աբովյանն անդրադարձավ նաև հոսպիտալացման դեպքերին՝ նշելով, որ փետրվարի 8-ի դրությամբ, ՀՀ ստացիոնարներում բուժում է ստանում 456 պացիենտ, որոնցից  84,8  տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, իսկ թոքաբորբով ունենք 317 պացիենտ, որոնցից 57՝ 0-18 տարեկան բնակչությունն է:

«Գրիպ Ա տեսակը շատ ավելի արագ է տարածվում և հիմնական թիրախը երեխաներն են և դա է պատճառը, որ հիվանդությունը հիմնականում արձանագրում ենք մինչ 18 տարեկանների շրջանում: Ախտանշանները բնորոշ են ընդհանուր Սուր շնչառական վարակի ախտանշաններին՝  թուլություն, ջերմության բարձրացում, քթից արտահոսք, հազ»,-ասել է Աբովյանը:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ