Գլխավոր էջ Նորություններ  «Sputnik V»-ով կամ «Sputnik Light»-ով պատվաստվելուց հետո կարելի է պատվաստվել այլ պատվաստանյութով...

 «Sputnik V»-ով կամ «Sputnik Light»-ով պատվաստվելուց հետո կարելի է պատվաստվել այլ պատվաստանյութով 4 ամիս հետո

225
0

COVID-19-ի դեմ «Sputnik V»-ով կամ «Sputnik Light»-ով պատվաստվելուց հետո կարելի է պատվաստվել այլ պատվաստանյութով, բայց ոչ շուտ, քան 4 ամիս հետո, գրում է «Իզվեստիա»-ն։

 

«Պետք է նկատի ունենալ, որ գիտնականների առաջարկած միջակայքը չպահպանելու դեպքում կարող են լինել բացասական հետևանքներ։ Մեր պատվաստանյութերի համար, ներառյալ Sputnik-ը, միջակայքը վեց ամիս է։ Ընդհանուր առմամբ, 3-4 ամիս հետո վերապատվաստումը անվտանգ է, բայց ոչ շուտ։

 

Արևմուտքում մասնագետները նախազգուշացնում են արևմտյան դեղամիջոցներով շատ հաճախակի պատվաստումների մասին, քանի որ միոկարդիտով (սրտամկանի բորբոքում) հիվանդանալու վտանգ կա, դա, օրինակ, ցույց է տալիս իսրայելական վիճակագրությունը»,- նշել է փորձագետը։

 

Իսրայելի Առողջապահության նախարարությունը «Իզվեստիա»-ին հայտնել է, որ պատվաստանյութի երրորդ դոզայից հետո միոկարդիտի վտանգ կա, սակայն հիվանդությունը հազվադեպ է՝ 15 հազարից մեկ դեպք: Այնուամենայնիվ, այնտեղ նաև խորհուրդ են տալիս պատվաստումն անել ոչ շուտ, քան չորս ամիս հետո: Նույն առաջարկել է նաև ԱՀԿ-ն։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ