Գլխավոր էջ Գլխավոր Ինչո՞ւ չեն պատվաստվում. Թորոսյանը պատասխանել է հարցին

Ինչո՞ւ չեն պատվաստվում. Թորոսյանը պատասխանել է հարցին

1003
0

Հիմա երկրները, ընդհանրապես բոլոր երկրները որտեղ կա Կորոնավիրուս, իսկ այն կա ամենուր, կենտրոնացած են և հիմնական ջանքերը դնում են պատվաստումների մեծ ծածկույթ ապահովելու վրա: Եվ այն երկրները, որոնք հասել են այդ ծածկույթին և դրանք օր օրի շատանում են, պարզապես հայտարարում են, որ վերջ բոլոր սահմանափակումներին, վերադառնում ենք նախաքովիդյան կյանքին, քանի որ ունեն 80-90 տոկոս պատվաստման ցուցանիշ, որոշ դեպքերում 90-ից ավելի: Նման կարծիք երեկ՝ փետրվարի 7-ին, Sputnik Արմենիայի եթերում հայտնել է Առողջապահության նախկին նախարար,ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով մեր երկրում ընթացող պատվաստումային գործընթացին նա նշեց.«Կա խնդիր, որի մասին իմ ֆեյսբուքյան էջում ևս գրել էի և որը շարունակում է մնալ: Խնդիրը վիճակագրության սխալ մեկնաբանման մեջ է, որը կարծում եմ, կախված է այդ վիճակագրությունը ոչ պարզ տալուց»:

Պատասխանելով հարցին, թե ինչու է մեր երկրում դանդաղում պատվաստումային գործընթացը Թորոսյանը նշեց.«Այն մարդիկ, ովքեր պետք է ստիպված պատվաստվեին, արդեն պատվաստվել են, աշխատանք ունեցողները և այլն, վերջացրած նրանից, որ կարծես թե ուշադրության շեղում տեղի ունեցավ այս պրոցեսից՝ ազգովի որոշեցինք, որ արված-վերջացրած է, բայց ամենևին այդպես չէ և ամբողջովին պատվաստված քաղաքացիներով մենք այս պահին 29 տոկոս ունենք»:

Թորոսյանի խոսքով՝ մարդկանց պատվաստվել չցանկանալու պատճառները շատ են՝ սկսած ներքաղաքական անկայունությունից, վերջացրած վստահության կոնկրետ միջամտությանը:

«Սա պետք է լինի մեր երկրի, մեր Կառավարության կարևորագույն ուղղություններից մեկը: Ես հասկանում եմ, որ մենք ունենք ուրիշ անվտանգային խնդիրներ շատ կարևոր, և զարմանալիորեն հասրակական կարծիքի վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այս թեման ամենևին արդիակն չէ: Մարդկանց չի հուզում այս թեման»,-ասել է նախկին նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ