Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս է երկաթյա տաք խաղալիքը հայտնվել մանկապարտեզում․ «բռնության» ենթարկված փոքրիկի հետքերով

Ինչպե՞ս է երկաթյա տաք խաղալիքը հայտնվել մանկապարտեզում․ «բռնության» ենթարկված փոքրիկի հետքերով

545
0

Փետրվարի 2-ին համացանցում կայծակնային արագությամբ տարածվեց տեղեկատվություն, թե Երևանի թիվ 124  մանկապարտեզում երեխայի են բռնության ենթարկել, հատկապես շեշտվում էր երեխայի ազգային պատկանելիությունը։ Տարբեր կայքերում սկսեցին գրել «պակիստանցի» երեխային բռնության ենթարկելու մասին լուրեր, ըստ որի, մանկապարտեզում նրան ստիպել են հող ու կղանք ուտել, ավելին, երկաթյա տաք խաղալիքով այրել են նրա կրծքավանդակը, իսկ թե երկաթյա տաք խաղալիքն ինչպես էր հայտնվել մանկապարտեզում, ոչ մի տեղ անդրադարձ դրան չեղավ։ Դե ժողովուրդն էլ սիրում է էմոցիոնալ պոռթկումներ ունենալ ու «հողել, թաղել» մեղավորներին․․․Առանց երկար-բարակ վերլուծությունների համացանցը սկսեց քննադատել մանկապարտեզի աշխատակազմին։ Անգամ եղան քաղաքացիներ, ովքեր կոչ արեցին «վառել ու մորթել» դայակին։Հատկանշականն այն ,է որ փոքրիկին բռնության ենթարկելու լուրերից հետո, հայտնվում է մեկ այլ տեղեկատվություն, թե զորամասում ազգությամբ եզդի զինծառայողին կրկին բռնության են ենթարկել, նսեմացրել․․․ի՞նչ է սա, եթե ոչ իրական քարոզ, ուղղված հայ ազգին, և իզուր չէ, որ հոդվածներում ակնառու նշվում է մարդկանց ազգային պատկանելիությունը։ Մի փոքր վերլուծելու և խորը մտածելու պարագայում, շատերը կհասկանային, որ անգամ պետք էլ չէր հանրայնացրել ու այդ տեղեկությունը դարձնել դրոշ։

Անցնենք առաջ ու մի փոքրիկ փաստ արձանագրենք․ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը, որպես պետություն, այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանին։

Պակիստանը ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես Արցախյան ազատամարտի ընթացքում, այնպես էլ նրանից հետո։ Պակիստանը չի ընդունում նաև 1915 թվականի հայերի ցեղասպանությունը։ Եվ այսքանից հետո զարմանալի չէ՞, թե տարիներ շարունակ ինչ գործ ունի պակիստանցի փոքրիկը հայկական միջավայրում,մանկապարտեզում, շրջապատում ու ցավալիորեն, ստացվում է,որ մեր բնակչության մեջ կան այնպիսիք, ովքեր շատ արագ «կուտը ուտում» են ու առանց երկար բարակ մտածելու քարկոծում միմյանց, այնինչ, պետք է արձագանքը լիներ մեկը՝ ՉԻ՛ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ, ՀԱՅԸ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ՛ ԱՆԻ․․․

Հիշեցնենք,  որ ազգությամբ հայ մի կին ոստիկանություն հաղորդում էր տվել, թե 2019թ. մարտից մինչև 2021թ. հոկտեմբերի 14-ն իր դստերը 2 դայակ և դաստիարակը, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելը, խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել` երկաթյա տաք խաղալիքով այրել են կրծքավանդակը, ստիպել են հող, խոտ, կղանք ուտել։ Sputnik

Ի դեպ՝ Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից հայտնել են, որ թիվ 124 մանկապարտեզում ուսումնասիրություն են արել, քանի որ ծնողը բռնության մասին հայտարարություն է արել։ Քաղաքապետարանը նաև փաստել է, թե նախկինում այդ մանկապարտեզի առնչությամբ որևէ խնդրահարույց դեպք, որն առնչվել է ծնողներ-աշխատակազմ հարաբերություններին՝ չի գրանցվել։

Տվյալ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից շատերն էլ համացանցում գրառումներ են կատարել, նշելով, որ նման դեպք այդ մանկապարտեզում չի կարող գրանցվել։

Ի դեպ՝ մանկարտեզի որոշ ծնողներ ի օգուտ մանկապարտեզի աշխատակազմի ևս ցուցմունք են տվել ոստիկանությունում։

Կա մի վարկած ևս․ ըստ լուրերի՝ բողոք ներկայացրած կինն այս կերպ փորձում է այլ հարց լուծել` երեխաներին երկրից Գերմանիա տեղափոխել, քանի որ ամուսնալուծվել է։ Հարևանները ևս դա են փաստում։

Եթե երեխայի հանդեպ մի քանի ամիս բռնություն են կիրառել, ինչո՞ւ է մայրն այդքան ժամանակ լռել։ Ըստ ծնողների՝ երեխային 2021-ի հոկտեմբերից այլևս չի բերում մանկապարտեզ, ինչպես է ստացվում, որ նոր է բարձրաձայնում բռնության մասին։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հարցազրույցներից մեկում նշել է, թե երեխայի մայրը հայտնել է, որ 2021-ի նոյեմբեր-դեկտեմբերին է ոստիկանություն դիմել, իսկ դրանից առաջ էլ քաղաքապետարանին է տեղեկացրել խնդրի մասին։

Հավելենք, որ հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը կատարվել է առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։ Իսկ մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը մերժվել է։ Դայակի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ