Գլխավոր էջ Գլխավոր Մանկապարտեզում բռնության ենթարկված երեխան հոսպիտալացվե՞լ է․ ի՞նչ է հայտնի

Մանկապարտեզում բռնության ենթարկված երեխան հոսպիտալացվե՞լ է․ ի՞նչ է հայտնի

1064
0

Երեկ՝ փետրվարի 2-ին, մամուլում տարածված տեղեկության համաձայն՝ մանկապարտեզում երեխաներից մեկին, ում հայրը, Aravot.am-ի փոխանցմամբ՝ պակիստանցի է, ենթարկվել է բռնության և խոշտանգումի։ Նյութում մասնավորապես նշված է ՝ «հունվարի 31-ին Ա. Հ. -ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Ըստ նույն աղբյուրի, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք»։ 

Այսօր, Armenpress.am-ը հաստատեց, որ ոստիկանությունը դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել:

MedMedia.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն՝ հնարավոր մանրամասներ պարզելու նպատակով։ Մեզ հետ զրույցում հայտնեցին, որ թեմայի շուրջ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել և այս պահին նյութեր են պատրաստվում։ Մեր այն հարցին, թե երեխան արդյո՞ք եղել է Պակիստանի քաղաքացի, ոստիկանությունը տեղեկություն չհայտնեց, ինչպես նաև ինֆորմացիա չտրամադրվեց այն մասով, թե մանկապարտեզը Երևան քաղաքի ո՞ր համայնքում է գտնվում։

Ինչպես նշված է Aravot.am-ում, երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ տեղեկություն է հայտնի երեխայի առողջական վիճակի մասին․ «Դեպքից տեղյակ ենք, բայց քանի որ բռնության դեպքի մասին է խոսքը, ուստի՝ իրավապահ մարմինների տիրույթում է»,- նշեց Հռիփսիմե Խաչատրյանը։ Իսկ հոսպիտալացվել է երեխան, թե ոչ, մամուլի քարտուղարը տեղեկություն չտրամադրեց։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ