Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Արտակարգ դրություն՝ կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ակցիաների ֆոնին

Արտակարգ դրություն՝ կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ակցիաների ֆոնին

522
0

Օտտավայի կառավարությունը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել՝ բեռնատարների բողոքի ակցիաների պատճառով՝ ընդդեմ կորոնավիրուսային սահմանափակումների։ Այս մասին փետրվարի 6-ին հայտնել է տեղական CBC հեռուստաալիքը։

«Արտակարգ դրության հայտարարումը արտացոլում է շարունակվող ցույցերի հետևանքով առաջացած լուրջ վտանգը և անվտանգության սպառնալիքը, և ընդգծում է այլ իրավասությունների և կառավարման մակարդակների աջակցության անհրաժեշտությունը», — ասվում է քաղաքապետ Ջիմ Ուոթսոնի հայտարարության մեջ:

Ավելի վաղ քաղաքապետը հայտարարել էր, որ Օտտավայի իշխանություններն ու ոստիկանությունն այլևս չեն վերահսկում ցույցերի հետ կապված իրավիճակը։ Փետրվարի 5-ին ոստիկանապետ Փիթեր Սլոլին նույնպես խոստովանել է, որ ցույցը դադարեցնելու համար անձնակազմի պակաս ունի։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ շաբաթ օրը, երբ տեղի բնակիչներն ու այլ քաղաքներից ժամանած քաղաքացիները միացել են բողոքի ակցիային իրենց հանգստյան օրը, ցուցարարների թիվը հասել է 5 հազարի։

Ցուցարարները պահանջում են դաշնային և տարածաշրջանային իշխանություններից վերացնել համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա ընտանիքը հունվարի 29-ին լքել են իրենց մայրաքաղաքային նստավայրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ երկուշաբթի օրը հայտարարել են, որ իրենք վարակվել են կորոնավիրուսով։ Նա ասել է, որ մտադիր չէ բանակցությունների մեջ մտնել Օտտավայի ցուցարարների հետ՝ նրանց անվանելով մարգինալ փոքրամասնություն։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի
Աղբյուրը՝ eadaily.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ