Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հայտարարվել է 10 միլիոն դեռահասի կորոնավիրուսի դեմ պատվաստման անհրաժեշտության մասին

Հայտարարվել է 10 միլիոն դեռահասի կորոնավիրուսի դեմ պատվաստման անհրաժեշտության մասին

323
0

Գամալեյա կենտրոնի տնօրեն Գամալեյ Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ Ռուսաստանում վեց ամսվա ընթացքում ցանկալի է պատվաստել 10 միլիոն դեռահասի։ Նրա կարծիքով՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում սա կօգնի երեխաներին մեղմ ձևով դիմանալ հիվանդությանը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսն իր հայտարարությունը «Ռոսիա 24» հեռուստաալիքի ուղիղ եթերում փաստարկել է համաշխարհային փորձով։ Նա նշել է, որ երեխաներին պատվաստել բացարձակապես անհրաժեշտ է, և հույս հայտնել, որ ծնողները կհասկանան իր դիրքորոշումը։ Գինցբուրգը նաև հավելել է, որ այժմ առողջապահության նախարարությունը կարող է կտրուկ մեծացնել մանկական պատվաստանյութի պետպատվերը՝ բոլորին այդ դեղամիջոցով ապահովելու համար։

Առողջապահության նախարարությունը դեռահասների համար Sputnik M կորոնավիրուսի պատվաստանյութը գրանցել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին։ Դեղը կօգտագործվի 12-ից 17 տարեկան երեխաների շրջանում COVID-19-ի տարածումը կանխելու համար։ Այժմ այն ​​աստիճանաբար առաքվում է Ռուսաստանի բոլոր շրջաններ։

Մեկ ամիս անց առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հրաման է ստորագրել, որով հաստատվել է կանխարգելիչ պատվաստումների ժամանակացույցը, ներառյալ դեռահասների պատվաստումը կորոնավիրուսի դեմ։ Փաստաթղթում նշվում է, որ երեխաների պատվաստումն իրականացվում է կամավոր՝ ծնողներից մեկի գրավոր դիմումով։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի՞
Աղբյուրը՝  octagon.media

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ