Գլխավոր էջ Նորություններ Որտե՞ղ ու ինչ պայմաններում են պահվում պատվաստանյութերը

Որտե՞ղ ու ինչ պայմաններում են պահվում պատվաստանյութերը

251
0

Կորոնավիրուսային հիվանդության թեստավորումից, ախտորոշումից մինչ պատվաստում ու պատվաստանյութերի պահպանում։ Համավարակի հենց սկզբից մինչ օրս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն աշխատում է գերծանրաբեռնված։

Panorama.am-ի լուսանկարիչը մեկ օր անցկացրել է կենտրոնում։ Լուսանկարել պահեստն ու լաբորատորիաները, պատվաստանյութերի պահման պայմանները, ջերմաստիճանը։

ՀՎԱԿ-ի պահեստն է։ Պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների ազգային պահեստում իրականացվում է  Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների ստացում, պահեստավորում, պահպանում և բաշխում:

Սառնարանային սարքավորումներում պատվաստանյութերի պահպանման ջերմային ռեժիմը հսկվում է  Ֆրիջ-թագերի օգնությամբ, որը նախատեսված է  բուժաշխատողներին օգնելու նպատակով՝ սառնարաններում ջերմաստիճանի լիարժեք անընդմեջ մոնիթորինգ իրականացնելու, ներառյալ գիշերային ժամերը, հանգստյան օրերը և տոները: Ֆրիջ-թագը պահպանում է վերջին 60 օրվա ընթացքում գրանցված տեղեկատվությունը:

Պահեստն ապահովված է էլեկտրական հոսանքի այլընտրանքային 2 աղբյուրով: ՀՎԱԿ-ից հավատացնում են, հոսանքի ընդհատումը բացառվում է:

Լաբորատորիաներն են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աազգային կենտրոնի լաբորատորիաները կորոնավիրուսային հիվանդության համավարակի առաջին իսկ օրերից մեծ ծավալով իրականացնում են լաբորատոր աշխատանքներ ՊՇՌ մեթոդով COVID-19 հիվանդության ախտորոշման նպատակով:

Համավարակի առաջին փուլում իրենց վրա վերցնելով հետազոտությունների ամբողջ ծավալը՝ մինչև համապատասխան պետական և մասնավոր լաբորատորիաների ընդգրկումն այս գործընթացում՝ համավարակի մյուս փուլերում իրականացնելով ՊՇՌ հետազոտությունների գերակշռող մասը։

Կատարվում են նաև բնակչության տարբեր խմբերում COVID-19 վիրուսի հանդեպ հակամարմինների հայտնաբերման հետազոտություններ և COVID-19 վիրուսի մոլեկուլային գենետիկ հետազոտություններ՝ սեքվենավորման միջոցով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ