Գլխավոր էջ Նորություններ Ինչպիսի՞ն է հոսպիտալացվելու հավանականությունը կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքում

Ինչպիսի՞ն է հոսպիտալացվելու հավանականությունը կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքում

232
0

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածները 75 տոկոսով ավելի հազվադեպ են հոսպիտալացվում, քան վիրուսի այլ տեսակներով վարակվածները։ Այսպիսի եզրահանգման են եկել Պորտուգալիայի Ռիկարդու Ժորժեի անվան առողջապահության ինստիտուտի գիտնականները։

 

Ինչպես տեղեկացնում է RTP հեռուստառադիոընկերությունը, մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը եւ պարզել, որ եթե դելտա շտամով հոսպիտալացված պացիենտների թիվը 100 է, ապա օմիկրոնով վարակված հոսպիտալացվածներն ընդամենը 25-ն են։

 

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ օմիկրոն շտամով վարակված պացիենտները հիվանդանոցում միջինը ավելի քիչ ժամանակ են մնում, քան կորոնավիրուսի այլ շտամներով վարակվածները։ Հետազոտության հեղինակները հաեւ հավաստիացրել են, որ օմիկրոնից մահացության վտանգն անհամեմատ ավելի փոքր է մյուս շտամների ցուցանիշների համեմատ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ