Գլխավոր էջ Նորություններ Առողջապահական համակարգում արդեն երկար ժամանակ է անվերահսկելի ու անկառավելի վիճակ է.  բժիշկ

Առողջապահական համակարգում արդեն երկար ժամանակ է անվերահսկելի ու անկառավելի վիճակ է.  բժիշկ

482
0

Առաջինը`Հայաստան նախաձեռնող խմբի Բժշկական խորհրդի անդամ  Ռուզաննա Ախայանը գրել է

Կարծում եմ կհամաձայնեք, որ առողջապահական համակարգում արդեն երկար ժամանակ է անվերահսկելի ու անկառավելի վիճակ է: Ոլորտի պատասխանատուները նույնսիկ ջանք չեն գործադրում այդ իրավիճակը գոնե ինչ որ կերպ կարգավորելուն, այլ զբաղված են ինչ որ փաստաթղթեր սևացնելով, թվեր նկարելով, և կիսագրագետ իրավաբանի հաստատուն դեմքով առողջապահության հետ աղերս չունեցող տեքստեր արտաբերելով։

Սրա արդյունքում է, որ տապալվեց քովիդի բուժման և կանխարգելման (պատվաստման) ամբողջ գործընթացը:

Ոլորտի վերջնական ապականումը կամբողջացնի անհասկանալի, կիսալուծումներով ապահովագրական համակարգի ներդնումը:

Այս ամենին զուգահեռ քայլում է ՀՀ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացին, ով չգիտի թե ում դիմի, երբ ցավում է այս կամ այն տեղը, չգիտի ինչպես գտնի համապատասխան մասնագետին, չգիտի ինչ կարժենա իր բուժումը, բայց լավ գիտի, որ պետությունը հաստատ իր կողքին չի ու չի էլ փորձելու ուղղություն տալու ու լավագույն տարբերակը գտնելու։

Ռուզաննա Ախայան Բժիշկ ստոմատոլոգ, Առաջինը`Հայաստան նախաձեռնող խմբի Բժշկական խորհրդի անդամ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ