Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Քաղցկեղի դեմ պայքարի օր. Ի՞նչ պատկեր է մեր երկրում

Քաղցկեղի դեմ պայքարի օր. Ի՞նչ պատկեր է մեր երկրում

373
0

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում տարեկան ունենում ենք 25 միլիոն հիվանդ, ովքեր ապրում են քաղցկեղով: 10-18 միլիոնը՝ տարեկան նոր դեպքերով են ի հայտ գալիս և  մոտավորապես  6 միլիոնը տարեկան մահանում են: Այս մասին այօր՝ փետրվարի 4-ին, Արմենպրես լրատվական գործակալությունում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլգիական բաժանմունքի բժիշկ, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Վիկտոր Բադեյանը:

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, անցած տարվա տվյալներով մենք ունեցել են 15 հազար բուժվող հիվանդ, կատարվել է 6000 վիրահատական միջամտություն: Համեմատելով նախորդ տարիների հետ կարող եմ ասել, որ ունենք դիմելիության աճ: Իհարկե, կան նպաստող պայմաններ, թե ինչու է այդպես տեղի ունեցել, որովհետև մի շարք ծրագրեր խթանել են հիվանդների դիմելիության գործոնը»,-նշեց բժիշկը:

Նրա խոսքով՝ բնակչությունը իրազեկված է, որ կարող է ստանալ բուժում՝ որոշ դեպքերում՝ նույնիսկ անվճար:

«Սա վերաբերվում է վիրահատական միջամտություններին, որոնք չարորակ ուռուցքներով տառապող հիվանդների մոտ մեր կենտրոնում կատարվում են անվճար, ինչպես նաև ճառագայթային բուժումը նույնպես կատարվում է անվճար: Իսկ ինչ վերաբերվում է քիմիոթերապիային, դա առայժմ համավճարի կարգով է իրականացվում, բայց հույս կա, որ մոտ տարիներին ընթացքում նույնպես անվճար կլինի»-հայտնել է Բադեյանը:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ