Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Դեռ վաղ է վերացնել COVID-ի բոլոր սահմանափակումները. ԱՀԿ

Դեռ վաղ է վերացնել COVID-ի բոլոր սահմանափակումները. ԱՀԿ

234
0

ԱՀԿ փորձագետները կարծում են, որ դեռ վաղ է պետությունների համար անհապաղ վերացնել բոլոր սահմանափակումները՝ COVID-19-ի համար, նրանք զգուշության կոչ են արել։

«Մենք կոչ ենք անում զգույշ լինել, քանի որ երկրների մեծ մասը չի անցել օմիկրոնի գագաթնակետը: Պատվաստումների մակարդակը ցածր է շատ երկրներում, բայց նաև շատ խոցելի բնակչության շրջանում: Այսպիսով, այժմ ժամանակը չէ միանգամից վերացնել բոլոր սահմանափակումները»,։

Երեքշաբթի ավելի վաղ Դանիան չեղարկել է COVID-19-ի դեմ բոլոր սահմանափակումները։ Այն դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որը չեղյալ հայտարարեց բոլոր նախկին միջոցառումները։

Բացի այդ, անցյալ շաբաթ Անգլիայում զգալիորեն թուլացան COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումները. չեղարկվեցին դիմակների և COVID-ի անցագրերի պարտադիր կրումը։

Ֆինլանդիան փետրվարի 1-ից կսկսի թեթևացնել կորոնավիրուսային սահմանափակումները, և դրանք բոլորը կհանվեն մեկ ամսվա ընթացքում, ասել է վարչապետ Սաննա Մարինը։

ԱՀԿ-ի տվյալներով՝ անցած շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19 վարակի 22 միլիոն դեպք։

Թարգմանությոնւը` Medmedia.am-ի

Աղբյուրը`interfax.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ