Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գիտնականները հայտարարել են արգելափակումների անիմաստության և ինքնամեկուսացման վտանգների մասին․ rbc.ru

Գիտնականները հայտարարել են արգելափակումների անիմաստության և ինքնամեկուսացման վտանգների մասին․ rbc.ru

406
0

«Մենք քիչ կամ բացակայող ապացույցներ ենք գտնում, որ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում հարկադիր արգելափակումները էական ազդեցություն են ունեցել COVID-19-ի մահացության մակարդակի վրա», — այս մասին նշվում է Ջոնս Հոփկինսի համալսարանի ուսումնասիրության մեջ: 2020 թվականի գարնանը COVID-19-ի առաջին ալիքի ընթացքում զանգվածային արգելափակումները մի փոքր նվազեցրին կորոնավիրուսային վարակից մահացության դեպքերը Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, պարզել են Ջոնս Հոփկինսի համալսարանի փորձագետները։ Այս մասին տեղեկանում ենք rbc.ru-ից։

«Մետավերլուծությունը եզրակացրեց, որ սահմանափակումները քիչ կամ բացարձակ ազդեցություն են ունեցել հանրային առողջության վրա, բայց դրանք հանգեցրել են հսկայական տնտեսական և սոցիալական ծախսերի այն երկրներում, որտեղ դրանք ընդունվել են», — գրում են հետազոտողները:

«Որպես հետևանք, արգելափակման քաղաքականությունը չարդարացված է և պետք է մերժվի՝ որպես համաճարակային քաղաքականության գործիք», — ասում են գիտնականները։ Հետազոտությունն անցկացրել են Հոփկինսի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Սթիվ Հանկեն, Լունդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Լարս Յոնունգը և Կոպենհագենի քաղաքականության հետազոտությունների կենտրոնի հատուկ խորհրդական Յոնաս Հերբին։ Նրանք վերլուծել են արգելափակման միջոցառումների ազդեցությունը, ինչպիսիք են դպրոցների փակումը, բիզնեսի փակումը և պարտադիր դիմակ կրելը COVID-19-ի մահվան դեպքերի վրա:

«Մենք քիչ կամ բացակայող ապացույցներ ենք գտնում, որ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում հարկադիր արգելափակումները չափելի ազդեցություն են ունեցել COVID-19-ի մահացության մակարդակի վրա», — ասում են գիտնականները: Նրանց խոսքով՝ ինքնամեկուսացման հրամանները 2,9%-ով նվազեցրել են COVID-19-ից մահացության մակարդակը։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ինքնամեկուսացումը կարող է վնասակար լինել եվ մեծացնել մահացությունը:

«Հարկադիր ինքնամեկուսացումը կարող է հիվանդ մարդուն թողնել իր ընտանիքով շրջապատված, որտեղ նրանք վտանգում են ավելի մեծ վիրուսային բեռ փոխանցել սիրելիներին՝ առաջացնելով ավելի ծանր հիվանդություն», — ասվում է հետազոտության մեջ:

Գիտնականները նաև եզրակացրել են, որ հավաքների սահմանափակումն իրականում կարող է մեծացնել COVID-19-ով մահացությունները: Մարդկանց մուտքը անվտանգ բացօթյա վայրեր, ինչպիսիք են լողափերն ու զբոսայգիները, ինչպես նաև հավաքների սահմանափակումը, դրդել են նրանց հանդիպել շատ ավելի քիչ ապահով փակ վայրերում:

Դրական սանիտարական միջոց, ըստ հետազոտողների, սոցիալական գործունեության համար երկրորդական, ոչ էական կազմակերպությունների փակումն էր։ Այն նվազեցրել է մահացությունը 10,6%-ով։

Թարգմանությունը՝ Ս․ Ասատրյանի

Աղբյուր՝ https://www.rbc.ru/society/02/02/2022/61fa3ce79a7947d6cb0f7bbd

Աղբյուր՝ https://www.foxnews.com/us/lockdowns-reduced-covid-19-mortality-by-2-study-finds-lockdowns-should-be-rejected-out-of-hand

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ