Գլխավոր էջ Նորություններ «Օմիկրոնով» վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է. Արմեն Նազարյան

«Օմիկրոնով» վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է. Արմեն Նազարյան

231
0

Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի աճը պայմանավորված է երկրում շրջանառվող «օմիկրոն» շտամով, քանի որ այս տեսակն ունի բարձր վարակելիություն։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը։

 

Նա նշեց, որ մարդիկ ավելի թեթև են տանում հիվանդությունը, «օմիկրոն»-ով վարակվածներն ավելի քիչ հոսպիտալացման կարիք ունեն, մահացության դեպքերը նույնպես քիչ են։

 

Ա. Նազարյանն ընդգծեց, որ «օմիկրոնով» վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է։

 

«Այս պահին գործող սահմանափակումները  եթե պահանվեն, բավարար են, որպեսզի կարողանանք պահպանել ցածր շեմ, նաև դրան զուգահեռ ակտիվ պատվաստման աշխատանքներ տարվեն»,- ասաց փոխնախարարը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ