Գլխավոր էջ Գլխավոր Պոլիկլինիկաներում Օմիկրոնի մասին չե՞ն լսել․ ինչպե՞ս ենք պայքարում համավարակի դեմ

Պոլիկլինիկաներում Օմիկրոնի մասին չե՞ն լսել․ ինչպե՞ս ենք պայքարում համավարակի դեմ

647
0

Վերջին շրջանում ավելացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը։ Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով ՝ դա պայմանավորված է Օմիկրոն շտամով։ Վերջինիս վարակելիությունն ավելի բարձր է, քան նախորդ շտամերի դեպքում էր։ Ներկայումս հակահամաճարակային սահմանափակումները ՀՀ-ում հետևյալն են․ պարտադիր է դիմակ կրել փակ տարածքներում, իսկ բաց տարածքում դիմակի պարտադիր կրման պահանջը հանվել է, ինչպես նաև, ըստ ԱՆ-ի վերջին որոշման՝ հանրային մայրերի մուտքը սահմանափակվել է, մուտքը կարող են ապահովել միայն պատվաստման կամ կորոնավիրուսի բացասական պատասխանի QR կոդը ներկայացնելու պարագայում։

Սակայն, ներկայացնենք թե ի՞նչ է կատարվում պոլիկլինիկաներում՝ համավարակի նման պիկի ֆոնին։ Ընդունարանների դիմաց մարդկային կուտակումներ, հերթեր։ Կլինեն մարդիկ, որոնք ոչ թե կորոնավիրուսային հիվանդության, այլ ուրիշ խնդրի առկայությամբ են դիմել պոլիկլինիկա, սակայն մարդկային նման կուտակումների մեջ հնարավոր է գումարվի նաև կորոնավիրուսը։

Ի՞նչ ենք անում մենք՝ կանխարգելու՞մ վարակի տարածումը, պայքարու՞մ համավարակի դեմ, թե՞ չենք լսել առհասարակ քովիդի և առավելապես, նոր՝ Օմիկրոն շտամի մասին, որը ինչպես հայտնում են մասնագետները՝ շատ ավելի արագ է տարածվում։ Եթե բժշկական հաստատություններում կարող են չվերահսկել վարակի հնարավոր բռնկումը, այդ դեպքում այլ հաստատությունները արդյո՞ք ավելի հետևողական կլինի նման խնդիրներին։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ