Գլխավոր էջ Գլխավոր «Համաճարակային նման իրավիճակը պայմանավորված է Օմիկրոնով»․ հանրային առողջության մասնագետ

«Համաճարակային նման իրավիճակը պայմանավորված է Օմիկրոնով»․ հանրային առողջության մասնագետ

631
0

Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, յուրաքանչյուր դպրոցում ու մանկապարտեզում բացակայող երեխաների թիվն ավելանում է, բոլորի մոտ նույն ախտանշաններն են․ քթից հոսք, հազ ու ջերմություն։

Արդեն իսկ կան մանկապարտեզներ, որոնք երկու շաբաթով փակվել են։ Դեռ մի քանի օր առաջվա տվյալներով ՍՎՇ-ի դեմ ստացիոնար բուժում է ստանում 400 հիվանդ, որից 378-ը՝ 0-18 տարեկան երեխաներն են: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բաժնի բժիշկ, համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունը նույնպես աճել է: Սուր շնչառական հիվանդությամբ պայմանավորված՝ աճել են նաև շտապօգնության կանչերը, իսկ պոլիկլինիկա կազմակերպություններ դիմելիությունն աճել է 3 անգամ, ինչը նախորդ տարվա համեմատ բարձր է 1.5 անգամ: Ի դեպ, ըստ մասնագետների՝ ՍՎՇ հիվանդությունների աճին նպաստում է նաև կորոնավիրուսը, քանի որ այն նույնպես համարվում է սուր շնչառական վարակ:

Medmedia.am-ը կապ հաստատեց Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ, պարզելու, թե վերջին երկու շաբաթվա ընթացքում ինչու՞ են մարդիկ ավելի հաճախ հիվանդանում գրիպով, հազում են ու ջերմում․

«Համաճարակային նման իրավիճակը պայմանավորված է Օմիկրոնով, այն 2․5 անգամ արագ է տարածվում, իսկ մենք չենք առանձնանում կազմակերպված հակահամաճարակային վարքագծով։ Զուգահեռ ունենք շատ լարվա իրավիճակ  H3N2 A տիպի գրիպի հետ կապված։ Զուգահեռ երկու վիրոսով հարուցած լարված վիճակ է»,-նշել է Մելիք-Նուբարյանը։

Հարցին, թե ինչու շատերը չեն ջերմում, բայց ունեն թուլություն, կոկորդի ցավ և հազ, մասնագետը նշել է․

«Ջերմելը սկզբունքային չէ, Օմիկրոնի դեպքում մինչև 30 տոկոսը ասիպտոմ է անցնում, երեխաների մոտ այս շտամը ևս ավելի հաճախ է հանդիպում։Ճիշտը գրիպի և քովիդի թեստ հանձնելն է»,-նշել է նա։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ