Գլխավոր էջ Նորություններ Թալիբներն ԱՀԿ-ին խնդրել են տրամադրել «օմիկրոն» շտամի հայտնաբերման թեստեր

Թալիբներն ԱՀԿ-ին խնդրել են տրամադրել «օմիկրոն» շտամի հայտնաբերման թեստեր

182
0

Աբդուլ Սալամ Հանաֆին, որն Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման կողմից նշանակվել Է ժամանակավոր կառավարության փոխնախագահի ապշտոնում, փետրվարի 1-ին դիմել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի հայտնաբերման համար թեստ-համակարգեր տրամադրելու խնդրանքով:

 

Այդ մասին հայտնել Է շարժման մամուլի քարտուղարի տեղակալ Ինամուլլա Սամանգանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հանաֆին ԱՀԿ-ին հորդորել Է տրամադրել կորոնավիրուսի օմիկրոն շտամի ախտորոշման հավաքանիներ, ինչպես նաեւ միջոցներ քաղցկեղով տառապող մարդկանց բուժման համար, որի պատճառը պատերազմն ու ռմբակոծումներն են (…) վերջին քառասուն տարվա ընթացքում»,- գրել Է Սամանգանին Twitter-ում՝ ամփոփելով Աֆղանստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Դապենգ Լուոյի եւ ԱՀԿ-ի Արեւելյան Միջերկրականի երկրների համար պոլիոմիելիտի վերացման ծրագրի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Համիդ Ջաֆարիի հետ թալիբների կառավարության փոխնախագահի հանդիպման արդյունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ