Գլխավոր էջ Նորություններ Ռեստորաններ այցելությունը նվազե՞լ է․ ի՞նչ է կատարվում

Ռեստորաններ այցելությունը նվազե՞լ է․ ի՞նչ է կատարվում

755
0

Առողջապահության նախարարության նոր որոշման համաձայն՝ հանրային վայրեր մուտք գործելու համար պետք է ներկայացնել կա՛մ պատվաստման, կա՛մ թեստավորման QR կոդերը։ Որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 22-ից, որից հետո քաղաքացիների և տնտեսվարողների մոտ բուռն քննարկումներ առաջացավ։ Քանզի, ինչպես նշել էր վարչապետ Փաշինյանը՝ առանց QR կոդ ներկայացնելու տվյալ հանրային վայր մուտք գործած քաղաքացու փախարեն պատասխանատվության ենթարկվելու է տնտեսվարողը, և ոչ թե քաղաքացին։

Որոշման ուժի մեջ մտնելուց հետո, հետևելով ռեստորանների և այլ հանրային վայրերի այցելությունները, կարելի է ենթադրել, որ մարդիկ պարզապես դադարել են օգտվել տվյալ վայրերից։ Այսինքն, օգտվում են նրանք, ովքեր պատվաստվել էին նախքան այս որոշումը։ Ինչ վերաբերում է թեստավորմանը, ուստի՝ կարելի է մտածել, որ այնուամենայնիվ չնչին տոկոս կարող են կազմել այն անձինք, որոնք հանուն այս կամ այն հանրային վայր այցելելու համար կթեստավորվեն։ Քանզի, երբ պատվաստման կամ թեստավորման երկընտրանքը դրված էր աշխատող անձանց առջև, այդ ժամանակ ևս շատերը մի քանի թեստավորում անելուց հետո, ի վերջո գնացին պատվաստման։

Նախքան ԱՆ-ի սահմանափակման որոշումը, օրվա տարբեր ժամերին հանրային սննդի վայրերը մշտապես մարդաշատ էին, իսկ որոշումից հետո կարծես այցելությունը նվազել է։ Ի՞նչ կարելի է ենթադրել, որ այս սահմանափակումը կարող է ազդեցությու՞ն ունենալ նաև տնտեսության վրա։ Ուստի՝ ոչ միայն այն չի աշխատում համավարակի դեմ պայքարի կամ պատվաստման ցուցանիշի ավելացման համար, այլև մի կողմից էլ հնարավոր է վնաս հասցնի տնտեսությանը։

Շարունակելի․․․

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ