Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հայտնի են Օմիկրոն շտամի ախտանշանները, որոնք պահպանվում են ապաքինումից հետո

Հայտնի են Օմիկրոն շտամի ախտանշանները, որոնք պահպանվում են ապաքինումից հետո

2152
0

Հայտնի են Կորոնավիրուսի Օմիկրոն շտամի ախտանշանները, որոնք պահպանվում են ապաքինվելուց հետո: lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է բրիտանական Daily Express թերթը՝ հղում անելով վարակի նշանների մոնիթորինգի հավելվածի տվյալներին:

Մոնիթորինգի տվյաներով՝ SARS-CoV-2-ի նոր մուտացիան կարող է առաջացնել ոչ միայն հազ, ջերմություն, համի և հոտի կորուստ, այն նաև մեջքի ցավ և գլխապտույտ: Ընդ որում, վերջին երկու ախտանշանները նկատվում են նույնիսկ ապաքինվելուց հետո:

Ինչպես նշել է բժիշկ Էնն Մերին՝ մեջքի ցավը տարածվում է շատ վիրուսների դեպքում, սակայն Օմիկրոն շտամով վարակվածների մոտ այն ավելի հաճախ է հանդիպում: Կորոնավիրուսի նոր տարբերակը կարող է առաջացնել միալգիա (մկանների ցավ):

«Այդ հիվանդների զգալի մասի մոտ ի հայտ են գալիս անտանելի ցավեր մեջքի ստորին հատվածում և ուժեղ միալգիա, որն ավելի է ուժեղացնում տառապանքը»,-ընդգծել է բժիշկը:

Ավելի վաղ, քիթ-կոկորդ-ականջաբան, բարձրակարգ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցևը հայտնել էր, որ Կորոնավիրուսի Օմիկրոն շտամից հետո մարդ կարող է խռպոտ ձայն ունենալ կամ կորցնել ձայնը: Նա նաև ընդգծել էր, որ մարդկանց որոշ խումբ պետք է հատուկ ուշադրություն դարձնի կոկորդի խնամքին: Մասնավորապես խոսքը նրանց մասին է, ում նշագեղձերը հեռացված են:

Նյութի աղբյուրը՝ այստեղ:

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ