Գլխավոր էջ Նորություններ Պարտադիր կարանտինային վայր կտեղափոխվեն միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները

Պարտադիր կարանտինային վայր կտեղափոխվեն միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները

558
0

Հայաստանում պարտադիր կարանտինային վայր տեղափոխվելու են միայն Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները, մյուս 15 երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիների դեպքում գործելու է 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմը: Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական համակարգից։

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ մարտի 17-ին որոշվել է արգելել աշխարհի 16 երկրի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:

16 երկրների ցանկն է. 1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2. Իրանի Իսլամական Հանրապետություն 3. Հարավային Կորեա 4. Ճապոնիա 5. Իտալիա 6. Իսպանիա 7. Ֆրանսիա 8. Գերմանիա 9. Շվեյցարիա 10. Դանիա 11. Ավստրիա 12. Բելգիա 13. Նորվեգիա 14. Շվեդիա 15. Նիդերլանդներ 16. Միացյալ Թագավորություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ