Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի

Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի

697
0

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,- նշել է Թորոսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ